Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՈՒսանողը` վարկի տոկոսադրույքների տակ

ՈՒսանողը` վարկի տոկոսադրույքների տակ
14.03.2013 | 16:43

Կառավարությունն իրականություն է դարձնում ՀՀ նախագահի նախընտրական ծրագիրը։ Կառավարության մարտի 14-ի նիստում ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրեց, գործադիրն էլ հաստատեց «ՈՒսանողական մատչելի վարկերի մասին» օրինագիծը։ «Վարկը կտրամադրվի 10 տարով 12 % տոկոսադրույքով։ Յուրաքանչյուր ուսանողին տրամադրվող գումարը կկազմի 450 հազար դրամ»,- տեղեկացրեց ֆինանսների նախարարը։ Ի դեպ, կառավարությունը որոշել է վարկի տոկոսադրույքների լուծը թեթևացնել ուսանողների համար. միջին առաջադիմությամբ ուսանողի համար վարկի 2 %-ը, իսկ գերազանց առաջադիմությամբ ուսանողի համար` 3 %-ը կսուբսիդավորի կառավարությունը պահուստային ֆոնդից։ Այդ նպատակով որոշվել է հատկացնել 21 մլն դրամ։ Նախարարը վստահեցրեց, որ անհրաժեշտության դեպքում այդ գումարը կարող է ավելանալ։ Ինչ խոսք, լավ է, որ ՀՀ նախագահի խոստումը պահվում է, սակայն արդյոք վարկը մատչելի՞ է։ Ստացվում է, որ միջինով վարկի տոկոսադրույքը կազմում է 10 %, որն առաջին չորս տարում պետք է մարվի, իսկ մայր գումարը` հինգերորդ տարուց սկսած։ Այս վարկը կարելի է համեմատել հիպոթեքային վարկի տոկոսադրույքների հետ։ Եթե ընդունենք, որ անգամ 3 %-ը սուբսիդավորելու է պետությունը, ապա ստացվում է, որ ուսանողներին վարկը տրամադրելու են ինչ-որ տեղ ժողովրդի, հարկատուների հաշվին։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2593

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ